Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշումների, հաշվի առնելով Աիդա Ազարյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի օգոստոսի 2-ի N Ք-1474), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 11112014-07-0031 և N 11112014-07-0017 վկայականներ) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի 24.09 և 13.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսներով թիվ 322 և 327 բնակարաններն անհատույց օտարել Աիդա Ազարյանին: 2. Աիդա Ազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 146 000 (հարյուր քառասունվեց հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Աիդա Ազարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Ազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |