Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 430
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ  և 25-րդ հոդվածների,  Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
     1. Սահմանել Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների  դրույքաչափերը և արտոնությունները 2017 թվականի համար`
    
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝   14 000 (տասնչորս հազար) դրամ.
     2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
     3
) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  14 000 (տասնչորս հազար) դրամ.
     
4) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  14 000 (տասնչորս հազար) դրամ.
     5) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
     6) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց  մեկ քառակուսի մետրի համար  փոխհատուցման  վճար՝  10 (տասը) դրամ.
     7) արխիվից   փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար  փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
     8) համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը և արտոնությունները՝  համաձայն հավելված 1-ի.
     9) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի  կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝  համաձայն հավելված 2-ի.
     10) համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 3-ի.
     11) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար և արտոնություններ` համաձայն հավելված 4-ի.
     12) «Աբովյանի գեղարվեստի  դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 5-ի.
     13) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 6-ի.
         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(38.64 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner