|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2025 թվականի N 1852 |
ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, ԱՀԱՐՈՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐԻՆ, ԱԼԻԿ, ԱՐԱՅԻԿ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՎԱԼՅԱՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Ալիկ Ավալյանի լիազորած անձ Մոնիկա Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 05-ի N Ք-2942). 1. Անահիտ Կիրակոսյանին, Ահարոն և Հասմիկ Գասպարյան, Ալիկ, Արայիկ և Տիգրան Ավալյաններին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 02-ի N 1535 որոշմամբ տրված N 164 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հունվարի 02-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|