Այսօր: Շաբաթ, 22 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 968
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2025 թվականի N 968

ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումները և Մհեր Բաղդասարովի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 17-ի N Ք-904). 
1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող Մհեր Բաղդասարովին պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 04-ի N 04082023-07-0151 վկայական) 07-054-0332-0038 կադաստրային ծածկագրով 0.283 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և տրամադրել հասցե՝ Աբովյան համայնք, գյուղ Պտղնի, Երևան-Սևան մայրուղի, 1-2 կմ 2:
2. Մհեր Բաղդասարովը պարտավոր է.
1) 0.283 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 8 171 625 (ութ միլիոն հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ:
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Բաղդասարովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(430.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 28

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner