|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2024 թվականի N 2065 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՈՐԴԱՆՈՑԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀԱՐԹԱԿԻ, ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Գեղաշեն համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 31-Ա որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի մարտի 18-ի N 32-Ա որոշումների, հաշվի առնելով Վանիկ Բաբայանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 08-ի N Ք-8153) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի փետրվարի 23-ի N 23022024-07-0238 վկայական) Գեղաշեն գյուղի 1-ին թաղամասի 7-րդ փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող խորդանոցը՝ 57.0 քառակուսի մետր արտաքին և 41.50 ներքին մակերեսով, օժանդակ շինությունը՝ 26.8 քառակուսի մետր արտաքին և 21.80 ներքին մակերեսով, հարթակը՝ 22.5 քառակուսի մետր արտաքին և 18.70 ներքին մակերեսով, պարիսպները՝ 10.4 քառակուսի մետր մակերեսներով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 561.3 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վանիկ Բաբայանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինություննեը, համաձայն Գեղաշեն համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 3 627 (երեք հազար վեց հարյուր քսանյոթ) դրամ (տարածագնահատման 14-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1209). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1 221.0 (հազար երկու հարյուր քսանմեկ ամբողջ զրո) դրամ: 4. Վանիկ Բաբայանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 423 271 (չորս հարյուր քսաներեք հազար երկու հարյուր յոթանասունմեկ) դրամ` շինությունների գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 685 348 (վեց հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր քառասունութ) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վանիկ Բաբայանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վանիկ Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|