|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2024 թվականի N 4960 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 46-Ա և N 47-Ա որոշումների, հիմք ընդունելով Համլետ Բարսամյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 05-ի N Ք-8796) և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 06-ի հատուկ եզրակացությունը. 1. Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Հիվանդանոցային ծառայություններ» (բաժին 7, խումբ 3, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ փոխանցել «ԻՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 1570026092770100 հաշվեհամարին՝ Հրաչիկ Բարսամյանի աջ կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման նպատակով իմպլանտներ ձեռք բերելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Բարսամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|