|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2023 թվականի N 145-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 28/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1.51449 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 26-ի N 1/փ-227 դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ՋԻ ԷՍ ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 27-ի N Տ-501), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ՋԻ ԷՍ ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2023 թվականի մարտի 03-ի N 03032023-07-0219 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 28/3 հասցեում գտնվող 07-002-0103-0202 կադաստրային ծածկագրով 1.51449 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գլխավոր հատակագծում հատուկ նշանակությունից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.34 Մբ)
|
|
(17.05 Կբ)
|
|
(181.62 Կբ)
|
|
(235.59 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|