Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 06-ի N Ք-3766). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 25-ի N 25042025-07-0139 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 05-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (40.62 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ, 1, 2-րդ բաժանվող հատվածին (14.19 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ, 1/1, 3-րդ բաժանվող հատվածին (14.19 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ, 1/2, 4-րդ բաժանվող հատվածին (14.19 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ, 1/3, 5-րդ բաժանվող հատվածին (16.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ, 1/4։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |