|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունիսի 2025 թվականի N 2323 |
«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Եվգինե Իսկանդարյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 12-ի N Տ-1508). 1. «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հունիսի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 7/2 հասցեում բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն (Թույլտվություն N 01 կցվում է): 2. «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201553 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 1 285 200 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|