Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2017 թվականի N 94-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱՌՆԻԻ ՓՈՂՈՑԻ 7 ՇԵՆՔԻ 5 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ «396-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արշակ Մանուկյանը 1980 թվականից բնակվում է Գառնիի փողոցի 7 շենքի 5 բնակարանում, հիմք ընդունելով Արշակ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի հուլիսի 10-ի N Ք-1105), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 28112016-07-0055 վկայական) Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 7 շենքի 57.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 5 բնակարանն ուղղակի վաճառքով` 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամով, օտարել Արշակ Մանուկյանին:
      2.  Արշակ Մանուկյանը պարտավոր է վճարել.
    1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 572 000 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար) դրամ` բնակարանի գինը.
    2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արշակ Մանուկյանի կողմից: 
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 633

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner