|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2025 թվականի N 409 |
ՄԿՐՏԻՉ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մկրտիչ Հակոբյանի լիազորած անձ Հովհաննես Թորոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 04-ի N Ք-541). 1. Մկրտիչ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 18122023-07-0113 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԿԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 03-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (350.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 8/7, 2-րդ բաժանվող հատվածին (350.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամաս, 10-րդ փողոց, 8/6։ 2. Մկրտիչ Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(173.22 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|