| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  03  հուլիսի  2019 թվականի N 55-Ա | 
  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
       Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռիտա Շատվերյանը 1997 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 1 բնակարանում, հաշվի առնելով Ռիտա Շատվերյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 03-ի N Ք-1140), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`        1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122018-07-0151 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 41.55 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 1 բնակարանն անհատույց օտարել Ռիտա Շատվերյանին:       2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռիտա Շատվերյանի կողմից:        3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռիտա Շատվերյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
   | 
 Կողմ -10  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(34.50 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |