|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 808 |
ՎԵՆԻԱՄԻՆ ԳԱԼԻՑԻՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ԿՐԱՍՆՈՍԼՈԲՈԴՍԿԱՅԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Վենիամին Գալիցինի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 28-ի N Ք-1219). 1. Վենիամին Գալիցինին և Դիանա Կրասնոսլոբոդսկայային ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N 30122024-07-0069 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 5-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 06-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (348.4 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Ծաղկունք թաղամասի 5-րդ փողոց, 3/1, 2-րդ առանձնացվող հատվածին (348.4 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Ծաղկունք թաղամասի 5-րդ փողոց, 3/2։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար՝ հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|