Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2022 թվականի N 32-Ա

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԴՊՐՈՑԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2022 թվականի փետրվարի 17-ի N 06/11.1/1363-2022 գրությունը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի մարտի 10-ի N 18 (մուտք՝ 11.03.2022թ. Տ-273) դիմումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝ 
1.Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության կադաստրային ծածկագիր՝  07-002-0117-0002-ից 0,7 հեկտար (համաձայն կից հատակագծիհողատարածքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթներով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելուն՝  Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակչության սպասարկման համար դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման նպատակով, պայմանով, որ շահագործման հանձնվելուց հետո դպրոցի և մանկապարտեզի շենքերը վերադարձվելու են համայնքին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -12

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԵԹՐԱԿՅԱՆ ՍԵԹՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -6

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ձեռնպահ -1

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(502.04 Կբ)
(14.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 938

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner