Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N Ք-2037), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 29 200 000 (քսանինը միլիոն երկու հարյուր հազար) դրամ, որից 12 700 000 (տասներկու միլիոն յոթ հարյուր հազար) դրամը՝ «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 2 700 000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) դրամը՝ «Փողոցային լուսավորություն» (բաժին 06, խումբ 4, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 8 000 000 (ութ միլիոն) դրամը՝ «Մշակութային միջոցառումներ» (բաժին 08, խումբ 2, դաս 4) նախահաշվի «4239» հոդվածին, 2 000 000 (երկու միլիոն) դրամը՝ «Բնակարանային շինարարություն (Աբովյանի քաղաքային տնտեսություն)» (բաժին 06, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 2 800 000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) դրամը՝ «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» (բաժին 09, խումբ 5, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 1 000 000 (մեկ միլիոն) դրամը՝ «Սոցիալական օգնություններ» (բաժին 10, խումբ 7, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածին։ |