Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 361
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2132
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2025 թվականի N 2132

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «VAZ 21214-130-20» ՄԱԿՆԻՇԻ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին»  օրենքի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի ապրիլի 14-ի N 61-Ա որոշումների, հիմք ընդունելով  լոտն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի մայիսի 29-ի N 1 արձանագրությունը. 
1.  Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող  «VAZ 21214-130-20» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան   (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը՝ XJ879397, հաշվառման համարանիշը` 141 CN 61, շարժիչի համարը` 9208327, նույնացման  համարը' XTA21214081891503, թողարկման տարեթիվը՝ 2008 թվական)   օտարել  Միքայել Կարենի Հովհաննիսյանին:
2. Միքայել Կարենի Հովհաննիսյանը պարտավոր է`
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին վճարել 504 000 (հինգ հարյուր չորս հազար) դրամ` ավտոմեքենայի վաճառքի գինը,

2) hամայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է  Միքայել Կարենի Հովհաննիսյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միքայել Կարենի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(767.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner