| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  15  հոկտեմբերի  2019 թվականի N 107-Ա | 
  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ «167-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քրիստինե Հակոբյանը 1986 թվականից ընտանիքով բնակվում է Բարեկամության փողոցի 5-րդ շենքի թիվ 2 բնակարանում, հիմք ընդունելով Քրիստինե Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-2381), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`       1.  Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 12-ի N 12022019-07-0040 վկայական) Բարեկամության փողոցի 5-րդ շենքի 56.75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով` 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամով օտարել Քրիստինե, Ելենա Հակոբյաններին, Սեդրակ, Գևորգ Միքայելյաններին, Սյուզաննա, Դիանա Պետրոսյաններին և Լաուրա Թադևոսյանին:       2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.       1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամ` բնակարանի գինը.       2)  համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:        3.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:        4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -10  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(33.50 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |