|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2024 թվականի N 2007 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 348 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N Ք-2924). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 25-ի ««ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան խճուղի 12.2 կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող գազի լցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն տալու մասին» N 348 որոշման 1-ին կետում «հոկտեմբերի 12» բառը և թիվը փոխարինել «օգոստոսի 01» բառով և թվով և 2-րդ կետում «173 330 (հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր երեսուն)» թիվը և բառերը փոխարինել «116 667 (հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ)» թվով և բառերով, իսկ որոշմամբ տրված N 13 թույլտվության մեջ թույլտվության գործողության ժամկետը տողում՝ «12 հոկտեմբերի» բառը և թիվը փոխարինել «01 օգոստոսի» բառով և թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|