|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 500 |
ՎԱՂԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Վաղարշակ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 11-ի N Ք-765). 1. Վաղարշակ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ի N 20112024-07-0137 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Երիտասարդական 9-րդ փողոցի թիվ 14/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 04-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 980.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Երիտասարդական 9-րդ փողոց, 14/1, 50.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Երիտասարդական 9-րդ փողոց, 14/2։ 2. Վաղարշակ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշակ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(245.95 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|