|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 սեպտեմբերի 2025 թվականի N 3493 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի N Ք-5740). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2008 թվականի սեպտեմբերի 04-ի N 2500279 և 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N 21102024-07-0154 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 1/24 և թիվ 1/24/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «Սոֆիա Ավագյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգոստոսի 25-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Տարտուի փողոց, 34։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|