Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 683
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2025 թվականի N 683

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՏԻԳՐԱՆԱՁՈՐԻ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 4/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 213-Ա, 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, Կոտայքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 01/03.1/09085 գրության, հաշվի առնելով Վահրամ Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-362) և համաձայնությունը.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102021-07-0104 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու թիվ 4/11 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտը՝ 20.14 քառակուսի մետր արտաքին և 19.13 քառակուսի մետր ներքին մակերեսներով, զուգարանը՝ 1.30 քառակուսի մետր արտաքին և 1.08 քառակուսի մետր ներքին մակերեսներով, և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 261.8 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցներն իրականացրած Վահրամ Սերյոժայի Հովակիմյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունները, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 15 057 (տասնհինգ հազար հիսունյոթ) դրամ, (տարածագնահատման 14-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1673).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2 887.5 (երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ) դրամ, իսկ սահմանված չափից ավելի հողատարածքի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 8 662.5 (ութ հազար վեց հարյուր վաթսուներկու ամբողջ հինգ):
4. Վահրամ Հովակիմյանը պարտավոր է վճարել.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 322 823 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր քսաներեք) դրամ` շինությունների գինը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 2 020 211 (երկու միլիոն քսան հազար երկու հարյուր տասնմեկ) դրամ` հողամասի գինը.
3) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահրամ Հովակիմյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահրամ Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(240.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 34

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner