|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 25  դեկտեմբերի  2018 թվականի N 121-Ա
 | 
| 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ է`1. 2019 թվականի համար հաստատել Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն  1-17 հավելվածների:
 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատողների  համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 77 910 (յոթանասունյոթ հազար ինը հարյուր տասը) դրամ։
 3. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված մանկապարտեզների հաշվապահների ամսական  աշխատավարձի դրույքաչափը սահմանել հաստիքացուցակում նշված դրույքաչափը՝ ավելացնելով հինգ տոկոսով, իսկ N 1-11, N 13, N 15 հավելվածներում նշված տնօրենների աշխատավարձի չափը սահմանել 136 000 (հարյուր երեսունվեց հազար) դրամ։
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
 | 
| 
 | Կողմ -12  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (131.27 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |