Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 407
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4583
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N 4583

ՀԱՄԼԵՏ ՓՈՒՐԹՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Համլետ Փուրթոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 04-ի N Ք-7963).
1. Համլետ Փուրթոյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի N 24082022-07-0047 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «Վալերիկ Գալստյանի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող մասին (499.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամասի, 6-րդ փողոց, 13, 2-րդ առանձնացվող մասին (499.9 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 6-րդ փողոց, 13/1։
2. Համլետ Փուրթոյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Փուրթոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(89.49 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 29

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner