|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 դեկտեմբերի 2024 թվականի N 4977 |
«ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 09-ի N Տ-2448). 1. «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող 327 քառակուսի մետր մակերեսով առևտրի կենտրոնում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 173 կցվում է): 2. «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|