|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 սեպտեմբերի 2025 թվականի N 3402 |
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ Գրիգոր Աֆյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի N Տ-2166). 1. Թույլատրել «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի թիվ 8 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 145 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 32 400 (երեսուներկու հազար չորս հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|