|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2025 թվականի N 2123 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 3421 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հաշվի առնելով Դավիթ Հայրապետյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 30-ի N Ք-2878). 1. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 23-ի «ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» N 3421 որոշմամբ տրված N 453 շինարարության թույլտվությունը։ 2. Սույն որոշումն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|