Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 419
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2755
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 2755

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 24-ի N 203-Ն, N 228-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հուլիսի 07-ի N 26 արձանագրությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 14112024-07-0034 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 1-ին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող 955.9 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Արտակ Դավիթի Ղազարյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամաս, գտնվում է տարածագնահատման 14-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 1 221 (հազար երկու հարյուր քսանմեկ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3. Արտակ Դավիթի Ղազարյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 228 500  (մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար հինգ հարյուր) դրամ՝ հողամասի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել ծառայությունների վճարներ՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` աճուրդով վաճառվող գույքի իրավունքի տրամադրման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման համար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արտակ Դավիթի Ղազարյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Դավիթի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner