|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2025 թվականի N 2753 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, N 228-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հուլիսի 07-ի N 24 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հուլիսի 22-ի N 22072020-07-0072 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 3-րդ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 26/3 հասցեում գտնվող 853.91 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Դավիդ Սամվելի Դավթյանին։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 14-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 1 221 (հազար երկու հարյուր քսանմեկ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Դավիդ Սամվելի Դավթյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 3 045 000 (երեք միլիոն քառասունհինգ հազար) դրամ՝ հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել ծառայությունների վճարներ՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` աճուրդով վաճառվող գույքի իրավունքի տրամադրման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման համար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիդ Սամվելի Դավթյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիդ Սամվելի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|