|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2025 թվականի N 1859 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 46-Ա և N 47-Ա որոշումների, 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N 5069 որոշմամբ հաստատված հավելվածի, հիմք ընդունելով Սեդա Թավաքալյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N Ք-2613) և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 07-ի նիստի N 1 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Հիվանդանոցային ծառայություններ» (բաժին 7, խումբ 3, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 300 000 (երեք հարյուր հազար) դրամ փոխանցել «ՀԷԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 16600973317000 հաշվեհամարին՝ Սեդա Թավաքալյանին աջ կոնք-ազդրային հոդի ոչ ցեմենտային տոտալ էնդոպրոթեզավորում կատարելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեդա Թավաքալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|