|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2024 թվականի N 4258 |
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Հասմիկ Սարգսյանի լիազորած անձ Արմեն Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N Ք-7125). 1. Փոփոխել Հասմիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի հոկտեմբերի 07-ի N 2485289 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/4 հասցեում գտնվող 120.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Հասմիկ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 17 000 (տասյոթ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(284.41 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|