|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2024 թվականի N 1901 |
«ԿԱՄՕՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԻ ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԽՃՈՒՂԻ 12.2 ԿԻԼՈՄԵՏՐԻ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հաշվի առնելով «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Թեմուր Կշտաևի հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 16-ի N Տ-742). 1. Թույլատրել «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան խճուղի 12.2 կիլոմետրի աջակողմյան հատվածում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվությունը N 37 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 235 800 (երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|