Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 42-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0174-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ 0.7500 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի և հիմք ընդունելով Մհեր Կիրակոսյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 27-ի N Ք-936), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Մհեր Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 20062022-07-0189 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0174-0006 կադաստրային ծածկագրում 0.67955 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) և 0.07045 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -22

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.32 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 692

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner