|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2024 թվականի N 2067 |
«ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հիմք ընդունելով «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվի տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 16-ի N Տ-739). 1. «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվին պատկանող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 13-ի N 13022024-07-0226 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 1-ին նրբանցքի 4/1 հասցեում գտնվող 500.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: 2. Թույլատրել «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվին փոփոխել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 308.0 քառակուսի մետր մակերեսով շինության գործառական նշանակությունը որպես հասարակական նշանակության կիսակառույց շինություն։ 3. «ԲՆՈՒԹՅՈՒՆ» արտադրական կոոպերատիվը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 127 000 (հարյուր քսանյոթ հազար) դրամ` որպես շինության գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|