|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2024 թվականի N 5008 |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻՑ ԱՃՈՒՐԴԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 22-ի N 854 որոշմամբ ստեղծված աճուրդային հանձնաժողովի աճուրդավար՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ից ազատված է զբաղեցրած պաշտոնից (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N 644 կարգադրություն). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի օտարման նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 20-ին հայտարարված աճուրդների կազմակերպման համար աճուրդային հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարի օգնական Մերուժան Մելիքսեթյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|