Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 699
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3880
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 3880

«ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՌԱՖԱՅԵԼ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԼԵՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը (նկարագրական մաս).

Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող  «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Զեյնալյանի 2024 թվականի օգոստոսի 21-ին թույլ է տվել վարչական իրավախախտում՝  վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում առանց թույլտվության հեղուկ վառելիքի  վաճառք է կրկին իրականացրել,  որի վերաբերյալ կազմվել է առևտրի և ծառայության բնագավառում վարչական իրավախախտում թույլ տալու փաստի մասին 01 արձանագրությունը։
2024 թվականի օգոստոսի 22-ի զեկուցագրի հիման վրա /մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի N Ք-6447/ 2024 թվականի օգոստոսի 22-ի N Ե-5634 ծանուցագրով «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանի նկատմամբ Վարչական  իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ, որի լսումը նշանակվել է 2024 թվականի սեպտեմբերի 05-ին՝ ժամը 11։00-ին։      
2024 թվականի սեպտեմբերի 05-ին՝ ժամը 11։00-ին նշանակված լսման օրը վարչական վարույթը կասեցվել է մինչև Հայաստանի Հանրապետութան կադաստրի  կոմիտեից Աբովյան համայնքի Սահմանադրության հրապարակի թիվ 7/2 հասցեի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ ապացույց ստանալը:        
2024  թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կասեցումն առաջացրած հանգամանքը վերացել է՝ Հայաստանի Հանրապետութան կադաստրի  կոմիտեից ստացվել է պահանջված ապացույցը և վարչական վարույթի լսման օր է նշանակվել 2024 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին:
2024 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին նշանակված վարչական վարույթի լսմանը ներկայացել է «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանի լիազորված անձ Նորայր Գրիգորյանը։     
Վերջինս ներկայացրեց գրավոր դիրքորոշում և ընդունեց, որ վարչական իրավախախտումն արձանագրելու օրվա դրությամբ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 7/2 հասցեում  «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Աբովյան համայնքի ղեկավարի կողմից հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն տրված չի եղել, միաժամանակ պնդեց որ չի ընդունում իրավախախտման փաստը, քանի որ օրենքի ուժով՝ ֆիկցիայի իրավունքով համարում է թույլտվություն ունեցած: Հայտնեց, որ առևտրի և ծառայությունների ոլորտում արձանագրված իրավախախտումները կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով՝ մասնավորապես 17.1-ին հոդվածով սահմանված հսկողության իրականացման կարգով, իսկ եթե վարչական մարմինն իր գործողությունների հիմքում դնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, ապա հայտնեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն արձանագրություն կազմելու, վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ գործը քննելու իրավասությունը վերապահվել է միայն համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարի վերը նշված գործառույթը որևէ այլ պաշտոնյայի կամ համայնքային ծառայողի փոխանցված լինելու վերաբերյալ կարգավորում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված չէ, հետևաբար գտնում է, որ այս վարչարարությունը օրինաչափ չէ: Միաժամանակ նշեց, որ վարույթի ընթացքում չի խախտվել լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։       
2.Ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի՝  համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ:        
Համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն իրականացնում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 18-ի N 24 կարգադրությամբ ստեղծել է համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով։  
Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 05-ի N 4752 որոշմամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազի բաժնի աշխատակիցներին  վերապահվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելու լիազորություն։   
Համաձայն Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի 48-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:      
2024 թվականի հուլիսի 29-ին (մուտք՝ N Տ-1521 և Տ-1520) «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Աբովյանի համայնքապետարան է մուտքագրվել հայտեր՝ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ 7/2 հասցեում հեղուկ վառելիքի վաճառքի և 24։00-ից հետո աշխատելու թույլտվություններ ստանալու մասին։
Վերը նշված հայտերի կապակցությամբ Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի  հուլիսի 30-ի N Ե-5080 գրությամբ տրվել է պատասխան։        
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի՝ առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:        
Համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի՝ սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է
տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:      
Համաձայն Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի ««ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» N 3980 որոշման՝ Վարչական
 իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետիհատկանիշներով՝ վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում առանց թույլտվության հեղուկ վառելիքի վաճառք կրկին իրականացնելու համար վերջինիս նկատմամբ նշանակվել էվարչական տուգանք 800 000 (ութ հարյուր հազար) դրամի չափով: 
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին, իսկ համաձայն նույն հոդվածի 1-ին մասի  2-րդ կետի՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է՝ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի...։
Վերլուծելով վերը նշված իրավանորմերը և փաստական հանգամանքները վարչական մարմինը գտնում է, որ իրականացված վարչարարութունն օրինաչափ է, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հիմքը հանդիսանում է ոչ թե «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացված հսկողություն արդյունքում հայտնաբերված խախտումը, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին և 254-րդ հոդվածների, ինչպես նաև Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի N 4752 որոշման հիման վրա առևտրի և ծառայության բնագավառում հայտնաբերված իրավախախտումը, իսկ իրավախախտում թույլ տալու հիմքը հանդիսանում է 2024 թվականի օգոստոսի 21-ի N 01 արձանագրությունը։
Իսկ ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի՝ վարչական տույժի ենթարկելու իրավասությանը, ապա ակնհայտ է, որ օրենքի ուժով համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն իրականացնում է նաև աշխատակազմի, միջոցով, իսկ Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 18-ի N 24 կարգադրությամբ ստեղծված է համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով։
Իսկ ինչ վերաբերում է «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  ֆիկցիայի իրավունքի  ուժով թույլտվություն ունենալուն, ապա վարչական մարմինն այն անհիմն է համարում, քանի որ օրենքի ուժով
դիմողը կարող է նախ և առաջ ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը եթե  հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում, պատասխան  չի կայացվում։ Իսկ 2024 թվականի հուլիսի 29-ին (մուտք՝ N Տ-1521 և Տ-1520) «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Աբովյանի համայնքապետարան է մուտքագրված հայտերի կապակցությամբ Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի  հուլիսի 30-ի N Ե-5080 գրությամբ տրվել է պատասխան։
Սույն
 գործով հաստատված փաստ է համարվում ««ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարչական տույժի նշանակմանօրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում առանց թույլտվության հեղուկ վառելիքիվաճառք կրկինիրականացնելը, որպիսի արարքն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված իրավախախտում։
Սույն գործով առկա է նաև վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, այն է՝ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման
իրավախախտում կատարելը, որի համարանձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, ինչպես նաև հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին։
Ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).    
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 34-րդ հոդվածի,169.16-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով, 219.1-ին, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարմանմասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի30-րդ հոդվածի 1-ին մասի «բ»  կետի, 53-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N 3980որոշումը ևհիմք ընդունելով2024թվականի օգոստոսի 21-ի առևտրի և ծառայության բնագավառում վարչական իրավախախտում  թույլ տալու փաստի մասին N 01 արձանագրությունը ևԱբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի2024թվականի սեպտեմբերի 13-ի արձանագրությունը 
                                                
                                                                       ՈՐՈՇԵՑԻ

1.
 «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  169.16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում առանց թույլտվության հեղուկ վառելիքի  վաճառք կրկին իրականացնելու համար նշանակել վարչական տուգանք 800 000 (ութ հարյուր հազար) դրամի չափով։
2.
 «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով:         
3. Սույն որոշումը կարող
է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյանհամայնքի ղեկավարին՝  այն սահմանված կարգովհանձնելու (հանձնվածհամարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամՀայաստանիՀանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.
 Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակաէհարկադիր կատարման՝ որշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեքամսվա ընթացքում:    
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում
 «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:         

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner