|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2025 թվականի N 1516 |
«ԹԱՅՄ ԹՈՒ ԻԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԹԱՅՄ ԹՈՒ ԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Սոնա Մեժլումյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 15-ի N Տ-1044). 1. «ԹԱՅՄ ԹՈՒ ԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 9 փողոցի թիվ 2 հասցեում գտնվող առևտրի սրահի 36.0 քառակուսի մետր մակերեսով տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 104 կցվում է): 2. «ԹԱՅՄ ԹՈՒ ԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002266 հաշվեհամարին վճարել 24 000 (քսանչորս հազար) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԱՅՄ ԹՈՒ ԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|