| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  15  օգոստոսի  2022 թվականի N 100-Ա | 
  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.41180 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  | 
 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի փետրվարի 19-ի N Լ-637 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/637 թույլտվությունը, հաշվի առնելով «ԷՅ ԷՄ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Մուրադյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 22-ի N Տ-742), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ԷՅ ԷՄ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 1-ի N 01082022-07-0146 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 3-րդ նրբանցքի 128/1 հասցեում գտնվող 07-013-0157-0128 կադաստրային ծածկագրով 2,17654 հեկտար հողամասից 1,41180 հեկտար հողամասը: 2. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս՝ տարեկան 611 486 (վեց հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր ութսունվեց) դրամ վարձավճարով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -14  ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(14.65 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |