|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մարտի 2023 թվականի N 1072 |
«ՍԵՎԱԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն և դեկտեմբերի 28-ի N 191-Ն որոշումների, հիմք ընդունելով «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2023 թվականի մարտի 27-ի N Տ-505). 1. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 7 հասցեում (500 և ավելի քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 42 կցվում է): 2. «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 900105002266 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սևակ Ծառուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|