|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2025 թվականի N 2122 |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Մուրադյանի կողմից որպես սեփական գույք տիրապետվող բնակելի տունը, օժանդակ շինությունը և պարիսպը (կառուցված 1959 թվականին) բավարարում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված պայմանները, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 02-ի N Հ-14301ա գրությունը, Կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 07-ի N Կ-07052025-07-0080 կասեցման մասին որոշումը և Արմեն Մուրադյանի լիազորած անձ Արտաշես Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Ք-315 և մայիսի 12-ի N Ք-3098). 1. Վերականգնել Աբովյան համայնքի Առինջ գյուղի 3-րդ փողոցի 25 հասցեում (հիմք՝ Հայաստանի ազգային արխիվ պետական ոչ առևտրային կազմակերպության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N Աբ-2443 արխիվային տեղեկանքը, 2024 թվականի օգոստոսի 05-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի N 5546 գրանցամատյաննում, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի N 4249 որոշում) գտնվող փաստացի 0.0672 հեկտար հողամասի վրա կառուցված 192.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 12.8 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության և 0.7 քառակուսի մետր մակերեսով պարսպի նկատմամբ իրավունքները՝ ճանաչելով Արմեն Սերգեյի Մուրադյանի (ծնված 1968 թվականի փետրվարի 28-ին), սեփականության իրավունքը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|