|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունիսի 2018 թվականի N 56-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 30-ի N Ք-641) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 57 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ փոփոխելու «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող (հիմք` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 22122016-07-0068 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0133-0135) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/8 հասցեում գտնվող 987.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական նշանակության հողամասից 197.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողամաս (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|