|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2024 թվականի N 221-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 80, 81 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի հուլիսի 06-ի թիվ «129Բ-Վ-023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռազմիկ Դոխոյանը 1984 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 80, 81 բնակարանում, հիմք ընդունելով Ռազմիկ Դոխոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 08-ի N Ք-4900), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի ապրիլի 12-ի N 12042019-07-0082 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 33.06 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 80, 81 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամով, օտարել Ռազմիկ Գեորգիի Դոխոյանին: 2. Ռազմիկ Դոխոյանը պարտավոր է վճարել. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամ` բնակարանի գինը, 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` բնակելի տարածքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռազմիկ Դոխոյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռազմիկ Դոխոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -26 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(36.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|