Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Նորայր Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի N Տ-1996). 1. «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 21112023-07-0217 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 27-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 2480.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 1-ին փողոց, 6/1, 639.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 1-ին փողոց, 6/2, 1335.1 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 1-ին փողոց, 6/3, 2183.4 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 1-ին փողոց, 6/4։ 2. «ՀՈՒՍԱԼԻ ՏՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |