|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2025 թվականի N 1528 |
«ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «Գագիկ Գևորգյան Նիկոլայի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 15-ի N Ք-2534). 1. Թույլատրել «Գագիկ Գևորգյան Նիկոլայի» անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի թիվ 17 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 49 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզը` համաձայն հավելվածի: 3. «Գագիկ Գևորգյան Նիկոլայի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002811 հաշվեհամարին վճարել 14 850 (տասնչորս հազար ութ հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գագիկ Գևորգյան Նիկոլայի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|