|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 սեպտեմբերի 2025 թվականի N 3401 |
«ՄԱՔՐՈՒՀԻ ՈՒՆԵՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «Մաքրուհի Ունեյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի N Ք-5706). 1. Թույլատրել «Մաքրուհի Ունեյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 7/4 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 144 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզը` համաձայն հավելվածի: 3. «Մաքրուհի Ունեյան Պետրոսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 21 600 (քսանմեկ հազար վեց հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքրուհի Ունեյան Պետրոսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|