|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2025 թվականի N 2757 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «VAZ 21214» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ա և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով լոտն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հուլիսի 07-ի N 4 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենան (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 09XX879673, հաշվառման վկայագիրը՝ XJ879683, հաշվառման համարանիշը` 145 CN 61, նույնացման համարը' XTA21214031696660, թողարկման տարեթիվը՝ 2002 թվական) օտարել Գառնիկ Էդիկի Նիկողոսյանին: 2. Գառնիկ Էդիկի Նիկողոսյանը պարտավոր է՝ 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին վճարել 367 500 (երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ` ավտոմեքենայի վաճառքի գինը, 2) hամայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գառնիկ Էդիկի Նիկողոսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գառնիկ Էդիկի Նիկողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|