|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 փետրվարի 2018 թվականի N 13-Ն |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 17-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 117-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 10-ի N 02-Ն և N 04-Ն որոշումները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 4-ի «Աբովյանի քաղաքային համայնքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի գործունեության կանոնները հաստատելու մասին» N 17-Ն և դեկտեմբերի 4-ի «Աբովյանի քաղաքային համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 117-Ն որոշումները։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -9 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|