Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1538
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 1538

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՐԱՆԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր օգտագործման հողամասի՝ վրա առկա են ինքնակամ շինություններ, որն օգտագործվում է Գագիկ Մադաթյանի կողմից:
2. Վարչականակտնընդունելուհամարհիմքհանդիսացող փաստերը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման համաձայն Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ գտնվող հողամասը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող, որը ենթակա չէ օտարման,
2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա են ինքնակամ կառուցված շինություններ, որոնք խախտում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը,
3) շինություններըկառուցված են առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
3. Վարչականակտնընդունելուհիմնավորումը,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ՝ սահմանված իրավունքները և սահմանափակումները:
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Համայնքի ղեկավարը կանխարգելում,  կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում (...):
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում՝ ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունըկամայլկառույցը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ։
«Քաղաքաշինությանմասին»օրենքի 17-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:»:
Նույն օրենքի 18-րդհոդվածիհամաձայն՝ «Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային՝ հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին, սույն օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն օրինականացման ենթակա չեն Հողային oրենuգրքի 60-րդհոդվածով uահմանվածհողամաuերիվրա կառուցված ինքնակամ կառույցները։
«Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին»օրենքի 20-րդհոդվածի 5-րդմասիհամաձայն՝«Անմիջականսպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով։

 «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին»օրենքի 36-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

 «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին»օրենքի 36-րդհոդվածի 3-րդմասի՝«Եթեվարչականվարույթհարուցելուցհետովարչականմարմնիտրամադրությանտակառկաենհամապատասխանվարչականակտնընդունելուհամարանհրաժեշտփաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

 «Վարչարարությանհիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ «Լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վերը նշվածից հետևում է, որ հողամասը, որտեղ առկա են ինքնակամ շինություններ, ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում:

Անհրաժեշտ է արձանագրել, որ վարույթի հարուցման և ընթացիկ փուլերի բացակայության պայմաններումսույնվարույթովլսումներչենհրավիրվում, ինչպեսնաև՝քանիորարդենիսկբավարարչափովպարզաբանվածենսույնհարցիլուծմանհամար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, մասնավորապես՝ հողամասը չի օգտագործվում իր նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան՝ որպես ընդհանուր օգտագործման այլ տարածքներ), քանի որ այն ծանրաբեռնված է ինքնակամ շինություններով։ Հետևաբար, ի հայտ են եկել սույն որոշման կայացման համար նշանակություն ունեցող հանգամանքները, ուստի, լսումներ հրավիրելու դեպքում, նշված փաստական հանգամանքիվրաազդեցությունունենալուհնարավորությունըբացակայումէ: Հիմքընդունելովնշվածփաստականհանգամանքներնուիրավականնորմերըև ելնելովվերոգրյալհիմնավորումներից՝

 

                                                                                                 ՈՐՈՇԵՑԻ

 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ ընդհանուր օգտագործման հողամասը՝ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը՝ քանդելով կամ ապամոնտաժելով առկա ինքնակամ շինությունները և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

2. Դիմել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն` Աբովյանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:

3. Քանդման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը բռնագանձել ինքնակամ կառույցներն իրականացրած անձանցից:

4. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումը դնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետ Արամ Վիրաբյանի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը՝ Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

  

 

 





ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner