|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 2010 |
ԼԱՎՐԵՆՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Լավրենտ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 15-ի N Ք-3210). 1. Լավրենտ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի մարտի 11-ի N 11032025-07-0158 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի Մայակովսկի-Ձորաղբյուր խճուղի թիվ 2/20 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասպանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 13-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 449.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, Մայակովսկի-Ձորաղբյուր խճուղի, 2/20, 677.4 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, Մայակովսկի-Ձորաղբյուր խճուղի, 2/21։ 2. Լավրենտ Գալստյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լավրենտ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(250.11 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|