|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մարտի 2025 թվականի N 956 |
«ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԳԵՂԱՄԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Էմմա Ասատրյան Գեղամի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի մարտի 18-ի N Ք-1667). 1.«Էմմա Ասատրյան Գեղամի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/2/8 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 32 կցվում է): 2.«Էմմա Ասատրյան Գեղամի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201587 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էմմա Ասատրյան Գեղամի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|