|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 դեկտեմբերի 2023 թվականի N 4762 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՍԱՆԿՈՒՂԸ) ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, մայիսի 26-ի N 1022-Ն, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն և 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 181-Ա որոշումների, հաշվի առնելով Արա Ազիզյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի օգոստոսի 02-ի N Ք-2654) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N 27102023-07-0158 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող շինությունը (կիսանկուղը)՝ 27.6 քառակուսի մետր արտաքին և 21.5 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 27.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արա Ազիզյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինության (կիսանկուղի) 1 քառակուսի մետրի համար` 8 175 (ութ հազար հարյուր յոթանասունհինգ) դրամ (տարածագնահատման 9-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2725). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 10 513.8 (տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ) դրամ: 4. Արա Ազիզյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 225 630 (երկու հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեսուն) դրամ` շինության (կիսանկուղի) գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 290 181 (երկու հարյուր իննսուն հազար հարյուր ութսունմեկ) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արա Ազիզյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Ազիզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(134.46 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|